Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Հնարավոր է արմատական վերացնել պոլիոմիելիտը

ՀՀ ԱՆ. Հնարավոր է արմատական վերացնել պոլիոմիելիտը

Պոլիոմիելիտը բարձր վարակելիության վիրուսային հիվանդություն է, որի հարուցիչն ունի 3 շճատիպ (1-ին, 2-րդ, 3-րդ): Այն ախտահարում է նյարդային համակարգը՝ առաջացնելով կայուն հաշմանդամություն:

Աշխարհում միայն Աֆղանստանում և Պակիստանում դեռևս շարունակվում է վայրի պոլիովիրուսի շրջանառությունը, որտեղից վայրի պոլիովիրուսները պարբերաբար տարածվում են այլ երկրներ:


1995 թվականից Հայաստանի Հանրապետությունում պոլիոմիելիտի դեպքեր չեն արձանագրվում: 2002 թվականին Հայաստանը՝ ի թիվս եվրոպական տարածաշրջանի երկրների, հռչակվեց որպես պոլիոմիելիտից ազատ երկիր և առ այսօր պահպանում է այդ կարգավիճակը:

Երկրները համախմբվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության` պոլիոմիելիտ հիվանդությունն արմատապես վերացնելու նախաձեռնության շուրջ: Դեռևս 2012 թվականի մայիսին` Առողջապահության համաշխարհային կազմակերպության 66-րդ համաժողովում ընդունվել է «Պոլիոմիելիտի արմատական վերացման» գլոբալ ռազմավարական ծրագիրը, որի համաձայն բոլոր երկրները, այդ թվում նաև Հայաստանը, պարտավորվել են մինչև 2020 թվականն ապահովել «Աշխարհն առանց պոլիոմիելիտի» կարգավիճակը: Այս ռազմավարական ծրագրի համատեքստում, 2016 թվականի ապրիլին, ամբողջ աշխարհում պոլիոմիելիտի կենդանի եռավալենտ (1-ին, 2-րդ, 3-րդ շճատիպերով) բերանային պատվաստանյութը փոխարինվելու է երկվալենտ (1-ին և 3-րդ շճատիպերով) կենդանի բերանային պատվաստանյութով: Միաժամանակ, այն երկրները, որոնք ներկայումս օգտագործում են միայն բերանային պոլիոմիելիտի պատվաստանյութ, պետք է իմունականխարգելման ազգային ծրագրերում ներդնեն ինակտիվացված պոլիոմիելիտի պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափ, պոլիոմիելիտի 2-րդ շճատիպով անընկալություն ապահովելու նպատակով:

Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականի հունիսին նախատեսվում է ինակտիվացված պոլիոմիելիտի պատվաստանյութի ներդրում, իսկ մինչ այդ, հանրապետության որոշ համայնքներում 2-6 տարեկան երեխաների շրջանում՝ անկախ պատվաստումային կարգավիճակից, նախատեսվում է իրականացնել եռավալենտ բերանային պոլիոմիելիտի միանվագ պատվաստում՝ պոլիոմիելիտի 2-րդ շճատիպով լիարժեք պաշտպանություն և անընկալություն ձևավորելու նպատակով:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ